Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով