Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը X-ի իր էջում ցավակցություն է հայտնել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով եմ լսել նախագահ Քարթերի մահվան մասին և իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նախկին նախագահի ընտանիքին և ԱՄՆ ժողովրդին:

Նախագահ Քարթերը, որը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է, կմնա մարդասիրական և դիվանագիտական ​​ջանքերի խորհրդանիշ։ Քաղաքական գործիչ, որը էապես նպաստել է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը», – գրել է նախագահը։ 

Հիշեցնենք, որ այսօր 100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով