Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօր դադարեցվել է
11:02 - 01 հունվարի, 2025

Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօր դադարեցվել է

Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօր դադարեցվել է: Այս մասին հայտնել են ռուսական «Գազպրոմ» ընկերությունից։ 

2024 թվականի վերջին լրացել է 5-ամյա պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագիր չի կնքվել։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել էր դրա երկարաձգումը պատերազմի պատճառով. «Մենք նրանց թույլ չենք տա լրացուցիչ միլիարդներ վաստակել մեր արյան վրա»,- նշել էր Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել