Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա |armtimes.com|
19:07 - 02 հունվարի, 2025

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա |armtimes.com|

armtimes.com: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի հրամանատարական կենտրոնի վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։

Ինչպես հայտնել է բանակի մամուլի ծառայությունը՝ արմատականների շտաբը ստեղծվել է Խան Յունիս քաղաքային շենքում՝ հումանիտար գոտու տարածքում։

«Հրամանատարության և կառավարման կենտրոնն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ ծրագրելու և իրականացնելու հարձակումներ Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայել պետության զորքերի դեմ»,- ասել են զինվորականները:

Ըստ աղբյուրի, ավիահարվածը թիրախային է եղել և իրականացվել է հետախուզական տեղեկատվության հիման վրա։ Հարձակումից առաջ բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել տեղի խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել