Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրաժարական տալ․ Reuters |armenpress.am|
11:56 - 06 հունվարի, 2025

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրաժարական տալ․ Reuters |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի հրաժարական տալու իր մտադրության մասին, չնայած նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Թրյուդոյին մոտ աղբյուրը։ 

Աղբյուրը Reuters գործակալությանը այս տեղեկությունը փոխանցել է այն բանից հետո, երբ The Globe and Mail-ը հայտնել է, որ Թրյուդոն, ինչպես սպասվում է, արդեն հունվարի 6-ին կհայտարարի Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին՝ ինը տարի պաշտոնավարելուց հետո:

Թրյուդոյի հեռանալը կհանգեցնի նրան, որ կուսակցությունը կմնա առանց մշտական ղեկավարի այն ժամանակ, երբ հարցումները ցույց են տալիս, որ լիբերալները լրջորեն պարտվելու են ընդդիմադիր պահպանողականներին հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններում: 

Աղբյուրները The Globe and Mail-ին հայտնել են, որ իրենք հստակ չգիտեն, թե երբ Թրյուդոն կհայտարարի հեռանալու իր ծրագրերի մասին, բայց ակնկալում են, որ դա տեղի կունենա հունվարի 7-ին լիբերալ օրենսդիրների արտակարգ նիստից առաջ:

Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետ է 2015 թվականից, իսկ Լիբերալ կուսակցության առաջնորդ է 2013 թվականից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել