Աղավնավանք և  Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
14:54 - 06 հունվարի, 2025

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է այսօր՝ ժամը՝ 13։24-ին։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը  08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել էր նաև ՊՆ ուղղաթիռ, հրդեհը մեկուսացվել էր երեկ:

 

Գլխավոր լուսանկարը՝ դեպքի վայրից (նկարը՝ ՆԳՆ-ի) 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել