Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել |armenpress.am|
10:56 - 08 հունվարի, 2025

Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Տիբեթի Ինքնավար Շրջանի աղետի գոտում արդեն գրանցել է 515 հետցնցում, որոնք վերջին օրվա ընթացքում առաջացել են հիմնական՝ առավել ավերիչ երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Տիբեթի Ինքնավար Շրջանում երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ի առավոտյան: Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքի օբյեկտների ավերման։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 զինծառայող։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել հետևանքների վերացման համար։

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Նեպալի հետ Չինաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,1։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 80 հազար բնակչությամբ Շիգաձե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք, օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, ևս 188-ը՝ վիրավորվել:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել