Անցած տարի մեր մարզիկները նվաճել են 384 մեդալ. Ժաննա Անդրեասյան |armenpress.am|
12:59 - 08 հունվարի, 2025

Անցած տարի մեր մարզիկները նվաճել են 384 մեդալ. Ժաննա Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը ներկայացնող մարզիկները միջազգային մրցաշարերում 2024 թվականին, ընդհանուր առմամբ, 384 մեդալ են նվաճել:

Այս մասին լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Անցած տարին Օլիմպիական խաղերի տարի էր, որտեղ արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կուզենայինք, որ լինեին: Բայց ունեցանք 4 մեդալ և մարզիկներն արեցին առավելագույնը` լավագույն արդյունքի հասնելու համար: Անցած տարի մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 384 մեդալ: Հատկապես կարևորում եմ այն, որ ոսկե մեդալների թիվն ավելացել է 32 տոկոսով` նախորդ տարվա 28 տոկոսի համեմատ»,-ասաց նախարարը:

Անդրեասյանն առանձնացրեց այն փաստը, որ 2024 թվականին Հայաստան եկած մեդալներից 50-ը նվաճել են կանայք: 

«Մենք լուրջ ենք նախապատրասվում 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին, քանի որ ավելի քան 50 երկրից 4000 մասնակից ենք ակնկալում»,-ասաց Անդրեասյանը:

Վերջինս խոսեց նաև մասսայական սպորտին ուղղված նախարարության ջանքերի մասին` ընդգծելով ՀՀ «Վարչապետի գավաթի» 5 խոշոր մրցաշարերը, որոնց մասնակցել է 9600-ից ավելի մասնակից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել