Նախատեսվում է Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում |armenpress.am|
16:47 - 08 հունվարի, 2025

Նախատեսվում է Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում:

Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փորձագիտական հանրությունում հնչող տեսակետին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:  

«Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթղթեր այս մասին, իհարկե, կան: Հանդիպում էլ է նախատեսվում՝ ՀՀ–ն ներկայացնող պաշտոնյաների և ԱՄՆ–ն ներկայացնող պաշտոնյաների»,–ասաց Միրզոյանը:

Ինչ կլինի դրա արդյունքում, ԱԳ նախարարն առաջարկեց սպասել մի քանի օր՝ մինչև Թրամփի երդմնակալությունն ու տեսնել, թե ինչ կլինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել