Եռաբլուրում զոհվածների շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
 |news.am|
20:19 - 10 հունվարի, 2025

Եռաբլուրում զոհվածների շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել |news.am|

news.am: Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեց նա

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին համացանցում տեսանյութ էր տարածվեց, թե ինչպես են գողանում Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփված զինծառայողի շիրմաքարերի ծաղիկները: ՊՆ-ից հայտնել էին, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից գողության հատկանշներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել