Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|
13:23 - 11 հունվարի, 2025

Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը, X-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ գրեթե երեք տարի շարունակվող պատերազմում Ուկրաինային ԱՄՆ աջակցության համար։

Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Բայդենի հետ քննարկել են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հարցը։

«Նա [Պուտինը] պետք է զգա պատերազմի գինը՝ զգալով դրա ուղղակի ազդեցությունն իր գրպաններին»,- գրել է Զելենսկին։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցելու կարևորությունն՝ ուկրաինացի ժողովուրդի արդար և կայուն խաղաղության համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել