«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շարունակում է համալրել իր շարժակազմը և այս պահին ունի շուրջ 225 թափուր հաստիք
20:19 - 13 հունվարի, 2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շարունակում է համալրել իր շարժակազմը և այս պահին ունի շուրջ 225 թափուր հաստիք

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շարունակում է համալրել իր շարժակազմը և այս պահին ունի շուրջ 225 թափուր հաստիք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
 
«Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո 96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում:
 
Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն:
 
Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 80 և 093 14 67 57»,- ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել