Միրզոյանն ու Բլինքենն այսօր կստորագրեն ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
09:18 - 14 հունվարի, 2025

Միրզոյանն ու Բլինքենն այսօր կստորագրեն ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

Այսօր Վաշինգտոնում ստորագրվելու է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը»,- գրել է Բադալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել