Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում կմասնակցի Աշխատաշուկայի երկրորդ գլոբալ համաժողովին
20:58 - 14 հունվարի, 2025

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում կմասնակցի Աշխատաշուկայի երկրորդ գլոբալ համաժողովին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կգործուղվի Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ):

Այս մասին տեղեկացավ e-gov.am–ում հրապարակված վարչապետի որոշումներից: 

Նախարարը Սաուդյան Արաբիայի Թագավորություն կգործուղվի 2025 թվականի հունվարի 28-30-ը՝ Աշխատաշուկայի երկրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել