Հայաստանը ողջունում է Գազայում հրադադար հաստատելու համաձայնությունը, ինչը կապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակում, և հույս հայտնում, որ այն կնպաստի Պաղեստինի և Իսրայելի ժոսղովուրդների անվտանգության երաշխավորմանը ու ճանապարհ կհարթի ավելի լայն մերձավորարևելյան տարածաշրջանի ամբողջական խաղաղության ու կայունության համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Մեծապես գնահատելի են միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի ու Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս նշանակալի հանգրվանին»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն ունեն:
Reuters-ը հայտնում է, որ կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն կա, որը ներառում է նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:
comment.count (0)