Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը |armenpress.am|
13:03 - 16 հունվարի, 2025

Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը կսկսի գործել հունվարի 20-ից։

Այս մասին Ֆիդանը հայտարարել է Սիրիայի նոր վարչակազմի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանիի հետ Անկարայում հանդիպումից հետո։

Ֆիդանի խոսքով՝ հյուպատոսությունը կբացվի 12 տարվա ընդմիջումից հետո. «Հուսով ենք, որ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը հունվարի 20-ից կսկսի աշխատել։ Հուսով ենք, որ շուտով մենք կտեսնենք Turkish Airlines-ի թռիչքները»:

Հաքան Ֆիդանը, նշելով, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում երրորդ երկրների հետ համագործակցության զգալի փորձ ունի, ընդգծել է, որ իրենք կցանկանային նմանատիպ համագործակցություն ունենալ նաև Սիրիայի նոր վարչակազմի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել