Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Հայաստանի վարչապետը նիստը նախագահել էր հեռավար։ Նա ելույթով ամփոփել էր Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և ԵԱՏՄ նախագահությունը փոխանցել Բելառուսին։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն