Կայացել է Վլադիմիր Պուտինի ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում համագործակցության համար։
Պուտինի խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը կարող են նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկ ոլորտում։ Փեզեշքիանը հույս է հայտնել, այսօր հնարավոր կլինի վերջնականացնել Իրանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները։
Փեզեշքիանը նշել է, որ Մերձավոր Արևելքում արտատարածաշրջանային խաղացողների առկայությունը միշտ նպաստում է տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը. «Մեր գերագույն առաջնորդը և մենք բոլորս կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային խաղացողների միջև պայմանավորվածությունների միջոցով», - նշել է նա։
comment.count (0)