factor.am: Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը իմաստալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը կամ նրանց սեփականության վերականգնման իրավունքները։ Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում, որն ամփոփում է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը։
«Ադրբեջանը և Հայաստանը շարունակել են բանակցությունները վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ, թեև սահմանի երկայնքով շարունակվող լարվածությունը երբեմն վերածվում էր բախումների: Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը իմաստալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը կամ նրանց սեփականության վերականգնման իրավունքները։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնեց ադրբեջանական վերահսկողությունը տարածքի վրա»,- ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունն ուժեղացրել է ճնշումները ներքին քննադատների դեմ, նույնիսկ այն ժամանակ, երբ նոյեմբերին հյուրընկալեց ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը: Դրանից մի քանի ամիս առաջ, ըստ զեկույցի, իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալել են տասնյակ անձանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների:
«Նրանք շարունակել են միջամտել խոսքի, միավորումների և հավաքների ազատության իրավունքներին ու կամայականորեն կիրառել օրենքներ, որոնք կաթվածահար են արել քաղաքացիական հասարակությունը: Շարունակվել են նաև խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում»,- ասվում է զեկույցում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)