Ադրբեջանը ոչ միայն լավ բարեկամ է, այլ նաև շատ լավ ռազմավարական գործընկեր, և մեզ համար առաջնահերթություն է այս գործընկերության հետագա խորացումը․ Իրակլի Կոբախիձե
 |1tv.ge|
17:05 - 17 հունվարի, 2025

Ադրբեջանը ոչ միայն լավ բարեկամ է, այլ նաև շատ լավ ռազմավարական գործընկեր, և մեզ համար առաջնահերթություն է այս գործընկերության հետագա խորացումը․ Իրակլի Կոբախիձե |1tv.ge|

1tv.ge: Մեզ համար Ադրբեջանի Հանրապետությունը ոչ միայն լավ բարեկամ է, այլ նաև շատ լավ ռազմավարական գործընկեր, և մեզ համար առաջնահերթություն է այս ռազմավարական գործընկերության հետագա խորացումը,- համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո։

Ինչպես հայտարարել է Կոբախիձեն, ինքը շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացները։

«Շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում ունեցանք, որտեղ խոսեցինք երկու երկրների երկկողմ համագործակցության մասին, ինչպես նաև քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, գլոբալ առումով տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Իհարկե, այս քաղաքական գործընթացներն ազդում են մեր երկրների քաղաքական դիրքորոշումների վրա, և այս առումով կարևոր է բոլոր մարտահրավերներին համատեղ դիմակայելը։ Հենց սրա մասին ենք խոսել մեր երկկողմ հանդիպման ժամանակ։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Մենք կարող ենք ևս մեկ անգամ հայտնել մեր պատրաստակամությունը՝ մեզ համար հնարավորության սահմաններում առավելագույն ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության տնտեսական հարթությունը շատ կարևոր է։

«Նախագահը նշեց այն ռազմավարական նախագծերը, որոնք իրականացվում են մեր երկու երկրների մասնակցությամբ, և այդ նախագծերն ունեն ռազմավարական և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն։ Շատ կարևոր է նման նախագծերի հետագա զարգացումը և ապագայում նորերի նախաձեռնումը։ Մեզ համար Ադրբեջանի Հանրապետությունը ոչ միայն լավ բարեկամ է, այլ նաև շատ լավ ռազմավարական գործընկեր, և մեզ համար առաջնահերթություն է այս ռազմավարական գործընկերության հետագա խորացումը, և այս առումով առանձնահատուկ նշանակություն է տրվում նաև տնտեսական համագործակցությանը», – ասել է Իրակլի Կոբախիձեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել