Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի 422 հատորանոց քրգործին

 |factor.am|
18:20 - 17 հունվարի, 2025

Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի 422 հատորանոց քրգործին |factor.am|

factor.am: Ադրբեջանում այսօր մեկնարկել է 2022 թվականին Լեռնային Ղարաբաղ մեկնած և պետքարտուղարի պաշտոնը ստանձնած միլիարդատեր, բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ քաղբանտարկյալների դատավարությունը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հիշեցնելով, որ Վարդանյանը հայտարարել էր, որ իր հարցաքննությունների արձանագրությունները կեղծվել են։

Ըստ հրապարակման՝ ադրբեջանցի քննիչները Վարդանյանին մեղադրանք են առաջադրել «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմակերպությունների ստեղծման և Ադրբեջան ապօրինի ժամանելու մեջ»։ Քաղաքական գործիչը մյուս հայ բանտարկյալների հետ Բաքվի քննչական մեկուսարանում է։ Ադրբեջանի բանտերում կա առնվազն 23 հայ բանտարկյալ, որոնցից ութը, ինչպես Վարդանյանը, կալանավորվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լիակատար վերահսկողություն է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Եվս 15-ը ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք։ Բրիտանական լրատվականը նշում է, որ նրանց մեջ ամենահայտնին Վարդանյանն է, թեև նա Ղարաբաղում իշխանության ղեկին եղել է ընդամենը չորս ամիս՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի վերջ։ 2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ գտնվելով բանտում։ Որպես պատիժ, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել են պատժախուց։

«Պատժախցում լույսը օրական 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի ծանր պակասի և հյուծվածության»,- ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ, որը վարձվել է Վարդանյանի ընտանիքի կողմից, սակայն Ադրբեջանի իշխանությունները երբևէ նրան թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին ստիպել են երկար կանգնած մնալ և երկու օրից ավելի զրկել են ջրից։

Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ էր հղել։ 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել