1lurer.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը:
«Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական կապերն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:
Կողմերը վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- հայտնել են Ադրբեջանի նախագահի գրասենյակից:
Ֆիդանը հանդիպումներ կունենա նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
comment.count (0)