1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նշվում է, որ դիվանագետները, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, խաղաղության բանակցություններում առկա խնդիրներին։
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է այդ ուղղությամբ հետագա անելիքների մասին:
Հաքան Ֆիդանը կարևոր քայլ է որակել սահմանազատման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասել է թուրք դիվանագետը։ Միևնույն ժամանակ նա նշել է, թե Անկարան հասկանում է Բաքվի մտահոգությունները:
Անդրադարձ է եղել նաև տնտեսության, հաղորդակցությունների ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը: Բայրամովը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում դեպի Թուրքիա և Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ։
comment.count (0)