Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև

Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև

Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք վիճաբանում են, հայհոյում և հարվածում միմյանց։

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է՝ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։

72-ամյա վարորդն ու 39-ամյա կարգավարը հայտնաբերվել են Էջմիածին քաղաքի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում։ Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Միաժամանակ միջոցառումներ են իրականացվում միջադեպի մասնակից ուղևորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ արձագանքման արդյունքում կանխվել են նաև հնարավոր հետագա զարգացումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն