Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով 10 զոհ կա |tert.am|

tert.am: Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է տասի, տուժել է 32 մարդ, երեքշաբթի X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհի մասին տեղեկություն է ստացվել ժամը 03:27-ին, արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են տարբեր ծառայությունների 267 աշխատակիցներ։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը, վիրավորվել՝ 32 մարդ»,- գրել է Երլիքայան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով