«Ակնհայտ է՝ ինչ է կատարվում, արձագանքելու բան չկա». Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանում կեղծ դատավարության մասին
12:24 - 21 հունվարի, 2025

«Ակնհայտ է՝ ինչ է կատարվում, արձագանքելու բան չկա». Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանում կեղծ դատավարության մասին

Հետևում ենք՝ ինչ է կատարվում, բայց արձագանքելու ոչ մի բան չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արցախի գերեվարված ղեկավարության շինծու դատավարությանը Ադրբեջանում:

«Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունենում: Ցավալի է: Հույս ունենանք, որ դատավարությունը ավարտից հետո հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով ազատելու և հետ բերելու քննարկում ունենալ»,- նշեց նա:

Նա նշեց, որ Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին ու ասածներին միտված չի հետևել. «Կարծում եմ՝ ավելի լավ կլինի՝ իրենք հնրավորինս շատ չխառնվեն, լռեն: Իրենք ինչքան խառնվեցին, դրա հետևանքը տեսանք: Կարծում եմ՝ ճիշտը իրենց լռելն է»:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Արցախի անկախությունը Հայաստանը երբեք չի ճանաչել ոչ մի իշխանության օրոք, և որ Հայաստանը իր ոչ մի հարևանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի:

Հարցին, թե ինչու չի գործածում Արցախ անվանումը, նա ասաց, որ կարծում է՝ ճիշտը Ղարաբաղ ասելն է, ապա արձագանքեց լրագրողի հիշեցմանը, որ Աղդամ էր գնացել. «Բոլորս էլ սխալվում ենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել