ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:
«Հայաստանը մեծապես գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության ամրապնդմանը՝ խթանելու անվտանգությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը մեր երկու ժողովուրդների համար»,- գրել է Միրզոյանի X-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Մարկո Ռուբիոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար: Կոնգրեսի վերին պալատում Ռուբիոն ստացել է 99 սենատորների աջակցությունը:
ԱՄՆ նոր պետքարտուղարը հայտնի է Չինաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ և Իսրայելին անզիջում աջակցությամբ: Սենատում լսումների ժամանակ նա խոստացել է վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որն ուղղված կլինի Չինաստանից կախվածության նվազեցմանը և ԱՄՆ-ի շահերի առաջմղմանը:
comment.count (0)