Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային
20:19 - 21 հունվարի, 2025

Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ երկրում հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ։ 

«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։ Թուրքիայում այս առիթով սուգ է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել