Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
 |azatutyun.am|
21:00 - 23 հունվարի, 2025

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը», - հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են, որ՝ «հարկավոր է աներկբա հարգանք ցուցաբերել Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության հանդեպ»։

Լավրովն ու Ֆիդանը նաև նշել են, որ Սիրիայում ազդեցություն ունեցող արտաքին դերակատարները պետք է միավորեն ջանքերը Սիրիայում իրադրության կարգավորման նպատակով։

«Այդ կարգավորումը պետք է հիմնված լինի Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման սկզբունքի վրա՝ նրանց քաղաքական հայացքներից կամ ազգային-կրոնական պատկանելությունից անկախ», - նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել