Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը |1lurer.am|
11:57 - 24 հունվարի, 2025

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ հայտնել են պետքարտուղարությունից:

Նշվում է, որ նա վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի դերը և տարածաշրջանում երկու երկրների ընդհանուր շահերը:

«Պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում իրավիճակին: Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել