ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քնարկել են միջտարածաշրջանային համագործակցությանն առնչող հարցեր
14:36 - 27 հունվարի, 2025

ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քնարկել են միջտարածաշրջանային համագործակցությանն առնչող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել