Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|
12:53 - 28 հունվարի, 2025

Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ինձ համար ընդունելի է սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Վերջին հաշվով 2024 թվականի ամենաէական, այսպես շոշափելի ձեռքբերումը ո՞րը կարող եք համարել, մենք համարյա չենք կրակել, չէ մեկս մյուսի վրա, բայց ամեն մի խաղաղ օրը մենք ճիշտ ենք, լա՞վ ենք օգտագործել նույն բանակի հիմքերը ավելի ամրացնելու տեսանկյունից, մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից: Չէ:

Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը  դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքները կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել