Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
21:22 - 28 հունվարի, 2025

Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ

«Ամեն տարի այս օրը մենք պիտի հետադարձ հայացք ձգենք անցյալին և նախկինում մեր արածին ու չարածին․ մեր բացթողումների ու անհաջողությունների գիտակցումը պիտի դաս դառնա մեզ համար»։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Անհնար է կերպափոխվել առանց գիտակցման։ Մենք պիտի խոստովանենք, որ թերությունները քողարկելու արատավոր պրակտիկան, անհարկի ու չարդարացված ինքնավստահությունը, խոսքի ու իրականության հակասությունը վնասել և շարունակում են վնասել բանակի պաշտպանունակությանը»,-ասել է նա։

Սուրեն Պապիկյանը ասել է, որ բանակի՝ միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացման ուղին ընթացիկ բարեփոխումների ծրագրում համատեղվում է ձեռքբերումներն ու բացթողումներն օբյեկտիվորեն գնահատելու հետ։

«ՀՀ բանակի ամենաարժեքավոր կապիտալը մեր կադրային ռեսուրնս է։ Զինված ուժերը կիրթ ու բանիմաց կադրերով համալրսելու նպատակով վերջին տարիներին մեծ փոփոխություններ են իրականացվել ռազմական կրթության ոլորտում։ Հանրապետության ռազմական կրթօջախներում են ձևավորվում զինուժի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչները, բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը։ Ցավով պիտի խոստովանենք, որ սպայի մասնագիտությունը հայ պատանիների համար դեռևս ամենանախընտրելի մասնագիտությունների շարքում չէ»,-ասել է Պապիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել