Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան՝ անցումային շրջանի նախագահ |azatutyun.am|
09:41 - 30 հունվարի, 2025

Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան՝ անցումային շրջանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ՝ ամրապնդելով իր իշխանությունը:

Համաձայն ռազմական հրամանատարության հայտարարության, որը գլխավորում էր նախկին նախագահ Բաշար Ասադի դեմ հարձակումը՝ Շարաան նաև անցումային շրջանի համար ժամանակավոր օրենսդրական խորհուրդ ձևավորելու լիազորություն է ստացել, իսկ Սիրիայի Սահմանադրության գործնականությունը կասեցվել է:

Այդ որոշումներն ընդունվել են Ասադի տապալմանը մասնակցած ռազմական հրամանատարների խորհրդակցության ժամանակ: Ելույթ ունենալով համաժողովում՝ Շարաան ասել է, որ Սիրիայում առաջնահերթ խնդիրը կառավարության վակուումը «օրինական ճանապարհով» լցնելն է:

Նա նաև հայտարարել է, որ քաղաքացիական խաղաղությունը պետք է պահպանվի անցումային արդարադատության և վրեժխնդրության դրսևորումների կանխարգելման միջոցով, որ պետական ինստիտուտները, առաջին հերթին՝ զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները, պետք է վերականգնվեն, իսկ տնտեսական ենթակառուցվածքները՝ զարգանան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել