factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում անկայուն իրավիճակը շարունակվում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շարունակվում է կարգավորման գործընթացը, որի կենտրոնական ասպեկտը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումն է։ Տարածաշրջանում լարվածությանը նպաստում են իր ազդեցությունն ամրապնդելու՝ Արևմուտքի փորձերը»,- ասել է Սերդյուկովը։
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը, ինչպես նաև նրա տարածքից ահաբեկչության արտահանման վտանգը էական ազդեցություն ունեն տարածաշրջանի իրավիճակի վրա։ Սերդյուկովը նաև հայտարարել է, թե Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ բնույթ է կրում և ՆԱՏՕ-ի զորքերի զգալի ներկայությունը մնում է Բելառուսի ու Ռուսաստանի սահմանների մոտ:
comment.count (0)