armenpress.am: Վրաստանի կառավարությունը մանրամասներ է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ։
Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Իրակլի Կոբախիձեն առանձին հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բացի այդ, երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։
Այնուհետև Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանձնաժողովի նիստից հետո հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և այլք։
comment.count (0)