ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս 8 պատանդի, սակայն Իսրայելը հետաձգել է 110 պաղեստինցի բանտարկյալների ազատումը
 |tert.am|
17:50 - 30 հունվարի, 2025

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս 8 պատանդի, սակայն Իսրայելը հետաձգել է 110 պաղեստինցի բանտարկյալների ազատումը |tert.am|

tert.am: ՀԱՄԱՍ-ը Գազայի Կարմիր Խաչին է հանձնել ևս 8 պատանդի՝ 3 իսրայելցու և Թաիլանդի հինգ քաղաքացու, որոնք ազատ են արձակվել խմբավորման և Իսրայելի միջև կնքված հրադադարի շրջանակում: Ըստ իսրայելական կողմի՝ նրանք արդեն գտնվում են Իսրայելի տարածքում։ Այս մասին գրում է bbc.com-ը:

8 պատանդների դիմաց նախատեսվում էր ազատ արձակել 110 պաղեստինցի բանտարկյալների։ Սակայն հինգշաբթի կեսօրին Իսրայելը հրամայել է պաղեստինցի բանտարկյալներով բեռնված ավտոբուսներին վերադառնալ բանտեր «մինչև հետագա ծանուցումը»։

Հետաձգման պատճառը դեռ հայտնի չէ։

ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների այսօրվա ազատ արձակումը տեղի է ունեցել քաոսային վիճակում, թղթակիցները հայտնել են Խան Յունիսում հրմշտոցի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Խան Յունիսում տեղի ունեցած տեսարանները «ապշեցնող» է որակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել