Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Փաշինյանին |1lurer.am|
18:17 - 30 հունվարի, 2025

Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Փաշինյանին |1lurer.am|

1lurer.am: Մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար իր անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման առումով: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Աշխարհը լի է մարտահրավերներով: Դրանք հաշվի առնելը խիստ կարևոր է և է՛լ ավելի է ընդգծում սերտ համագործակղության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով: 

Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդակիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:

Վրաստանը միշտ արտահայտում է իր պատրաստակամությունը՝ իր նպաստը բերելու կայունությանը և խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր լավագույն ջանքերը պատրաստ ենք ձեռնարկել այս ասպարեզում նաև հետայսու:

Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ այս առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին՝ պաշտպանելու համար մեր անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել