Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը |aysor.am|
11:19 - 01 փետրվարի, 2025

Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը |aysor.am|

aysor.am: Այսօրվանից Երևան քաղաքում տրանսպորտը թանկանում է։

Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը, բոյկոտին  է միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը քաղաքացիներին կոչ արեց վճարել միայն 100 դրամ, դա իրենց սահմանադրական իրավունքն է։

«Եթե զգում եք, որ օրենքի խախտում է լինում, ուղիղ եթեր մտեք, տեղեկացրեք»,- ասաց նա՝ քաղաքացիներին կոչ անելով վարորդների հետ վիճաբանության մեջ չմտնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել