«Այսպես ֆաշիստներն էին անում». Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները գործադուլ են անում
 |azatutyun.am|
18:06 - 01 փետրվարի, 2025

«Այսպես ֆաշիստներն էին անում». Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները գործադուլ են անում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները, ասում է գործարանի աշխատակիցներից Վահե Մխիթարյանը, որ երեկվանից գործադուլի է մասնակցում:

Քաջարանի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Պահանջում են տարրական աշխատանքային պայմաններ, ինչպես աշխատակիցն է ձևակերպում, թունավոր մթնոլորտում դիմանալու համար և աշխատավարձի բարձրացում:

«Ես աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, սելեկցիայի բաժնում: Ամենակարևորը՝ օդափոխության համակարգ, նորմալ զուգարանային պայմաններ, տաք ջուր զուգարանում, ճաշասենյակներում լվացարաններ չկան: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, ներսում թունավոր օդ է: Մեր առաջնային պահանջն է, որ բաց երկխոսություն կազմակերպեն աշխատակիցների ու տնօրինության միջև», - «Ազատությանը» պատմեց Վահե Մխիթարյանը:

Մխիթարյանն ասաց՝ երեկ առավոտյան հանդիպել են տնօրենին ու փոխտնօրեններին, բայց կառուցողական չի եղել: Հատկապես աշխատավարձի հարցը չեն ցանկացել քննարկել: Միջնորդել է Քաջարանի համայնքապետը, բայց էլի չի ստացվել կոմպրոմիսը աշխատակիցների ու տնօրինության միջև: Պայքարը շարունակելու են, վստահեցնում է մեր զրուցակիցը:

Գործադուլ հայտարարած աշխատակիցները պահանջում են 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձը: Գործարանից այսօր հայտարարությամբ արձագանքել են, որ նրանց պահանջը անիրատեսական է, իսկ գործադուլը ոչ իրավաչափ:

«Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս», - նշված է հայտարարությունում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել