Հրդեհ Երևանի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում․ ՆԳՆ ՓԾ
20:07 - 01 փետրվարի, 2025

Հրդեհ Երևանի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում․ ՆԳՆ ՓԾ

Փետրվարի 1-ինժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է տնակի գույքը (մոտ 20 քմ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել