Մոսկվայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, վիրավորներ |armenpress.am|
13:08 - 03 փետրվարի, 2025

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, վիրավորներ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի հյուսիս-արևմուտքում էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Արտակարգ ծառայություններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ զոհվածը տղամարդ է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ևս չորս մարդ տուժել է։

Մոսկվայի դատախազությունից լրագրողներին հայտնել են, որ գերատեսչությունը հետևում է Ավիացիոննայա փողոցի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հետաքննությանը։

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չի նշվել, թե որ հոդվածով։ 

«Ինտերֆաքս»-ի մեկ այլ զրուցակից ավելի վաղ հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, շենքի մուտքի մոտ նռնակ է պայթել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել