Դեսպան Հակոբյանը և Իրանի նախագահի տեղակալը քննարկել են ճանապարհատրանսպորտային, էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր
16:07 - 03 փետրվարի, 2025

Դեսպան Հակոբյանը և Իրանի նախագահի տեղակալը քննարկել են ճանապարհատրանսպորտային, էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանություն

Կողմերը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը:

Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը:

Դեսպան Հակոբյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել