Վրաստանում առաջարկում են սահմանափակել ցույցերը, նոր պատժաչափեր սահմանել
 |azatutyun.am|
18:19 - 03 փետրվարի, 2025

Վրաստանում առաջարկում են սահմանափակել ցույցերը, նոր պատժաչափեր սահմանել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխանություններն օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են սահմանափակել ցույցերը, մասնավորապես նոր պատժաչափեր սահմանել։ Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։

Նոր օրենքի նախագծով առաջարկվում է մանր խուլիգանության համար, որի համար ոստիկանությունը պարբերաբար հավաքների ժամանակ բերման է ենթարկում ցուցարարներին, ավելի բարձր տուգանք սահմանել, վարչական կալանքի ժամկետն էլ դարձնել 60 օր ներկայիս 15-ի փոխարեն։

Իշխանությունը ցանկանում է նաև վարչական իրավախախտում համարել պետական քաղաքական պաշտոնյայի հասցեին կամ նրա գործունեության հետ կապված բանավոր վիրավորանքը։ Բռնի գործողությունների հրապարակային կոչերը, որոնք նախկինում միայն տուգանքի տեսքով էին պատժվում, այժմ առաջարկվում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ պատժել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել