Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,-նշված է հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Սուրեն Բաղդասարյանը Ֆիլիպինների Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հետ կանչել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,-ասված է հրապարակված տեքստում։
comment.count (0)