Վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

09:40 - 04 փետրվարի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է` այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

«Ազատություն» ռադիոակայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի դեսպանատան առջև ամերիկահայ երիտասարդները վարչապետին դիմավորել են «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներով:


 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել