Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին
11:45 - 04 փետրվարի, 2025

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նախարարն ի թիվս այլնի բարձր է գնահատել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ արդյունավետ և վստահելի համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել նախարարության կարիքները մշտապես հասցեագրելու համար: Նա կարևորել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը ՄԱԿ կառույցների հետ համագործակցության համակարգման գործում:

Սրբուհի Գալյանը կարևորել է նախարարության մասնակցությունը Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության նոր 2026-2030 շրջանակի (UN Sustainable Development Cooperation Framework (UNSDCF) մշակման աշխատանքներին:

Հանդիպմանը քննարկվել են ԱՆ ռազմավարություններից բխող ոլորտային մի շարք հարցեր, ինչպես նաև՝ նախարարության 2025թ.-ի առաջնահերթությունները: Առանձնակի ուշադրություն է հրավիրվել համագործակցության հետևյալ ուղղություներին՝ Մարդու իրավունքների պաշտպանությանը, Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում կարողությունների զարգացմանը, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին:

Առաջարկվել է իրականացնել դատաիրավական բարեփոխումներին միտված ծրագրեր, ինչպես նաև՝ կոռուպցիայի հակազդման մարմինների շարունակական զարգացմանն ուղղված համատեղ օրակարգ մշակել:

Անդրադարձ է եղել նաև Անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին ՄԱԿ-ի շարունակական աջակցությանը:

Փոխգործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասվող համատեղ ծրագրերի իրականացման եղանակների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել