Պետությանը կվերադարձվի մայրաքաղաքում գտնվող 9420 քմ մակերեսով հողամասը․ դատախազություն
13:55 - 04 փետրվարի, 2025

Պետությանը կվերադարձվի մայրաքաղաքում գտնվող 9420 քմ մակերեսով հողամասը․ դատախազություն

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Դատախազությունը հիշեցնում է, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել