Երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը դատարանը բավարարել է։
Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ կալանավորվածներից 2-ը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։ Այլ մանրամասներ այս մասին չեն հաղորդվում։
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու եւ ստանալուն օժանդակելու հոդվածներով։
«Ինֆոքոմի» տեղեկություններով՝ կալանավորված պաշտոնյաներն են Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանը եւ նույն վարչության տարածքային բաժնի պետ Միքայել Ղիմոյանը։
Մյուս երկու անձինք քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ մեկ այլ վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը եւ վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ առանց հավելյալ մանրամասների։
comment.count (0)