hy.armradio.am: Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից իր երկրի դուրս գալու մասին։
X-ի իր էջում նախարարը միաժամանակ ողջունել է խորհրդից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
Սաարը հայտարարել է, որ խորհուրդը «մոլեռանդորեն հրեշացնում է Իսրայելը՝ Մերձավոր Արեւելքի միակ ժողովրդավարությունը» եւ մեղադրել հակասեմիտիզմի մեջ։
Ըստ նախարարի՝ Իսրայելը դուրս է գալիս Մարդու իրավունքների խորհրդից, քանի որ խտրականության է ենթարկվում։
comment.count (0)